Ինչպես հաղորդում է Lenta.Ru-ն, բրիտանական Sky News հեռուստաալիքը` վկայակոչելով նորվեգական աղբյուրները, հայտնել է այն մարդու անունը, ով կասկածվում է հուլիսի 22-ին Օսլոյում պայթյունի կազմակերպմանն առնչություն ունենալու մեջ: Նա Անդերս Բերինգ Բրեյվիկն է: Ոստիկանությունում կարծում են, որ կալանավորվածը դժվար թե առնչություն ունենա իսլամիստների հետ:

Իր հերթին, նորվեգական TV2 հետուստաալիքը հաղորդում է, որ կասկածյալը կապված է աջ ծայրահեղական շրջանակների հետ:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Նորվեգիայի վարչապետի նստավայրի մոտ պայթյուն էր որոտացել, որի հետեւանքով առնվազն 8 մարդ վիրավորվել էր: Վաչապետ Յենս Ստոլտենբերգը չէր տուժել: