Նախորդ շաբաթվա ընթացքում Դոմինիկյան Հանրապետությունում արձանագրվել է խոլերով հիվանդացության 773 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում խոլեայով հիվանդների թիվը հասել է 13 հազարի: Ինչպես հաղորդում է Вести-ն, համաճարակը երկիր է թափանցել հարեւան Հայիթիից, որտեղ խոլերայով հիվանդ է 350 հազար մարդ: Ավելի քան 5 հազար հայիթցիներ մահացել են այդ հիվանդությունից:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, Դոմինիկյան հանրապետության իշխանությունները խոլերայի ալիքը համարում են նոր ինտենսիվությամբ տարածվող համաճարակ: Նրանք բնակչությանը կոչ են անում հետեւել սեփական հիգիենային, համալիր պրոֆիլակտիկ միջոցառումներ իրականացնել եւ օգտագործել միայն հուսալի խմելու ջուր:




























