Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ իր երկիրը Սոմալիին կհատկացնի մոտ 5մլն դոլարի ֆինանսական օգնություն, ինչպես նաեւ կուղարկի մոտ 50 տոննա մարդասիրական օգնություն:

Ինչպես հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Վենեսուելայի առաջնորդը, ով այժմ քիմիոթերապիայի կուրս է անցնում Կուբայում, հունիսի 22-ին զանգահարել է Վենեսուելայի պետական հեռուստատեսության ստուդիա եւ հաղորդել, որ ստորագրել է հրամանագիր` Սոմալիին արտակարգ օգնություն տրամադրելու համար, «մի երկիրը, որը սովի է մատնվել վայրի կապիտալիզմի պատճառով»:

Բացի այդ` Չավեսը նշել է նաեւ, որ Վենեսուելայից Սոմալի կմեկնի զինված ուժերի անդամներից բաղկացած հանձնաժողով, որը տեղում կորոշի, թե ինչ լրացուցիչ օգնություն կարող է տրամադրվել աֆրիկյան այդ երկրին: