Իտալիան Լիբիայի ազգային անցումային խորհրդին 350 մլն եվրոյի ֆինանսական օգնություն է խոստացել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», պաշտոնական Հռոմը լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆիի հակառակորդներին նաեւ վառելիք կհատկացնի:

Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինիի խոսքով`  համապատասխան համաձայնագիրը կնքվել է Ազգային խորհրդի փոխնախագահի հետ: «Հիմա մենք վերջին տեխնիկական խնդիրներն ենք լուծում, որը մի քանի օրվա գործ է: Այդ միջոցները մարդասիրական օգնության համար կուղղվեն Բենգազի»,-ասել է Ֆրատինին: