Նորվեգիայի իշխանությունները որոշել են վերականգնել սահմանապահ վերահսկողությունը Շենգենյան գոտու երկրների հետ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, երկրի իշխանությունները ողբերգական դեպքերի հետ կապված ձեռնարկում են անվտանգության արտակարգ միջոցառումներ: Ականատեսների հաղորդմամբ` Նորվեգական բանակի զինվորականները դիրքեր են գրավում Օսլոյի կենտրոնում, իրավապահները մարդկանց կոչ են անում հեռու մնալ մայրաքաղաքից, ինչպես նաեւ սահմանափակել բջջային կապի օգտագործումը:
Նորվեգիայի վարչապետ Յենս Սթոլտենբերգը հանդես է եկել ազգային հեռուստատեսությամբ: «Դուք մեզ չեք ոչնչացնի: Դուք չեք ոչնչացնի մեր ժողովրդավարությունն ու գաղափարները: Երկրի ժողովրդի պատասխանը կատարվածին կլինի ավելի մեծ ժողովրդավարությունը»,-ասել է վարչապետը հեռուստատեսային ուղերձում:
Հիշեցնենք, որ հուիլիսի 22-ին վարչապետի գրասենյակի մոտ պայթյունի արդյունքում 8 մարդ վիրավորվել էր: Վարչապետը չէր տուժել:




























