Իսպանիայի ազգային դատական կոլեգիան բասկերի անջատողական ETA կազմակերպության նախկին ղեկավար Միգել Հարիկոիցա Ասպիզա Ռուբինին դատապարտել է 377 տարվա ազատազրկման:

Ինչպես հաղրոդում է El Pais-ը, 38-ամյա ահաբեկիչը նման պատժաչափ վաստակել է բասկյան Բիսկայա Էսթեր Կաբեսուդո նահանգի Պորտուգալետե քաղաքի փոխքաղաքապետի սպանության փորձի համար:  Սուպերմարկետի սայլակի վրա դրված ռումբի պայթյունի արդյունքում տարբեր աստիճանի վնասվածներ են ստացել 20 պատահական անցորդներ:

Միգել Ասպիզան դատավճռի հրապարկումից հետո կանգնելու է նաեւ ֆրանսիական դատարանի առջեւ: Նա մեղադրվում է 2007 թ. ֆրանսիական Կապբրետոն քաղաքում իսպանական հատուկ ծառայությունների երկու գործակալի սպանության մեջ: