Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի կենտրոնական մասում մոտ մեկ ժամ առաջ հզոր պայթյուններ են որոտացել: Ինչպես հաղորդում է «Reuters»-ը,  վերջին շրջանում սա Տրիպոլիի վրա ամենահզոր գրոհն է:  Ամենայն հավանականությամբ, այդ պայթյունները միջազգային կոլաիցիայի կողմից հասցված հրթիռային հրավածներ են: Առայժմ չի հաղորդվում, թե ինչ օբյեկտներ են տուժել եւ ինչպիսի վնաս է հասցվել: