Պարբերականը գրում է ՀԱԿ-ում ի հայտ եկած հասակության մասին, որի առիթ է հանդիսացել  հուլիսի 19-ին` ՀԱԿ-իշխանություն երկխոսության մեկնարկի հաջորդ օրը, ՀԱԿ պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը: Վերջինս  հյուրընկալվելով «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդմանը, հայտարարել էր, թե՝ մինչև 2007թ. Հայաստանում եղել է «գրպանային ընդդիմություն»:

«Բնականաբար, բոլորն անմիջապես հասկացել են, որ խոսքը վերաբերում է այդ ժամանակների ընդդիմության առաջնորդ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանին, ովքեր, ի դեպ, այսօր ՀԱԿ կազմում ընդգրկված հիմնական դերակատարներից են: Մեր տեղեկություններով, այդ հեռուստաեթերից հետո բավական անհրամար իրավիճակ է ստեղծվել Կոնգրեսում: Մասնավորապես, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը պարզաբանում է պահանջել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանից»,-գրում է թերթը՝ հավելելով, որ Դ. Շահնազարյանը Դեմիրճյանի բացատրությունից հետո պարզաբանում-հարցազրույց է տվել լրատվական կայքերից մեկին: Այդ հարցազրույցում Դ. Շահնազարյանն իր ասածը այլ կերպ է ձեւակերպել` որպես «գրպանային ընդդիմություն« ներկայացնելով ՕԵԿ-ին»: