Ճապոնական Հոնսյու կղզում հուլիսի 23-ին տեղի է ունեցել 6,5 մագնիտուդով երկրաշարժ: Ազգային օդերեւութաբանական վարչության տվյալներով` ավերածություններ չկան: Ստորերկրյա ցնցումներն զգացվել են Տոկիոյում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում, Միյագի նահանգի ափերի մոտ, օջախը գտնվել է 40 կմ խորության վրա: Ստորերկրյա առավել հզոր ցնցումներ են գրանցվել Իվատե, Աոմորի, Միյագի, Յամագատա, Ֆուկուսիմա նահանգներում, ինչպես նաեւ եւս 12 շրջանում, ներառյալ` մայրաքաղաքայինը: Սեյսմոլոգների կանխատեսմամբ` սեյսմիկ ակտիվությունը Հոնսյու կղզու հյուսիս-արեւելյան մասում առաջիկա ամիսներին կպահպանվի:




























