Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող գյուղերից մեկում զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել: Արդյունքում մահացել է հնգամյա մի աղջնակ, եւս 72 մարդ գտնվում է հիվանդանոցում, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Գույչժոու նահանգի Վանչժուան գյուղում: Թունավորման նշաններ ի հայտ են եկել բնակիչներից մեկի տանը կազմակերպված բանկետից հետո: Բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքը: Ներկայումս 72 մարդ հիվանդանոցում է, որից 12-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Նախնական վարկածով` թունավորում կարող էին առաջացնել անորակ սննդային հավելանյութերը:




























