Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան տեսակցել է Կուբայում բուժվող Վենեսուելայի նախագահ Ոգո Չավեսին, հաղորդում է ria.ru-ն:

«Ես երախտագիտություն եմ հայտնում Դիեգո Մարադոնային այսօր առավոտյան եղբայրական այցի համար: Մենք Ֆիդելի հետ էինք: Շնորհակալություն Պիբե (Մարադոնայի մականունն է): Կապրենք»,-գրել է  Չավեսը Twitter-ի իր էջում:

Հիշեցնենք, որ ներկայումս Վենեսուելայի առաջնորդը Կուբայում քիմիաթերապիայի  կուրս է ընդունում քաղցկեղի դեմ: Նրա խոսքով` բուժման առաջին փուլն ավարտվել է, սակայն դեռ որքան կմնա հիվանդանոցում` հայտնի չէ: