Երեւանում հուլիսի 20-22-ին Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդակցություններ են տեղի ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի եւ ՌԴ-ում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման համար անշարժ գույքի փոխհատկացման մասին միջկառավարական համաձայնագրի ստորագրման նախապատրաստման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում են  ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայությունից,  խորհրդատվությունների արդյունքում համապատասխան արձանագրություն է ստորագրվել: