Հայաստանի եւ Վրաստանի հոգեւոր առաջնորդններ Գարեգին Բ-ի ու Իլյա Բ-ի հանդիպման տեսագրությունն ինտերնետում տարածողն ազատվել է աշխատանքից:

«Գռուզիա online»-ի ունեցած տվյալներով, այդ տեսանյութի հեղինակն աշխատել է Վրաստանի Պատրիարքարանի Единодушие հեռուստաալիքում:

Աշխատանքից ազատման պաշտոնական պատճառը համարվել է առանց թույլտվության տեսանյութ տարածելն է եղել:

Հիշեցնենք, որ YouTube կայքում երկու երկրների հոգեւոր առաջնորդների հանդիպման տեսանյութն էր տեղադրվել, որը լուրջ սկանդալ էր առաջ բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ` Վրաստանում: