Գյումրիի «Կիլիկիա» ռեստորանում կազմակերպված երեկույթն ամենաքիչը երեք մարդու համար ավարտվել է հոսպիտալացմամբ։
Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, հուլիսի 24-ի առավոտյան ժամը 06։00-ին Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց սննդային թումավորման նշաններով տեղափոխվել են Սուսաննա Թաշյանը, Արկադի Մովսիսյանը եւ Լյուբա Արիստակեսյանը։ Բժիշկները նրանց վիճակը բավարար են գնահատում։




























