Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Իրանի հարավում գտնվող Քեշմ կղզու երկնքում ամերիկյան երկու անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին, հայտնել է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով զինվորականների հայտարարությունը։
«Ամերիկյան հինգերորդ և վեցերորդ MQM-170 հետախուզական անօդաչու թռչող սարքերը խոցվել են Քեշմ կղզու երկնքում՝ ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի ռադիոէլեկտրոնային պայքարի առաջադեմ համակարգերի օգնությամբ», - նշվել է հրապարակման մեջ։
Իրանցի զինվորականները պարբերաբար հայտնում են ամերիկյան տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի խոցման մասին։





























