Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը վստահություն է հայտնել, որ կոնգրեսականները չեն կարողանա իրեն իմփիչմենթի ենթարկել։

«Վրդովված, պարտություն կրած կոնգրեսականն իր դեմոկրատ դաշնակիցների հետ ևս իմ՝ ձեր խոնարհ ծառայի դեմ իմփիչմենթի շինծու մեղադրանքներ է ներկայացրել, ճիշտ այնպես, ինչպես նրանք երկու անգամ փորձեցին դա անել նախագահ Թրամփի նկատմամբ․․․․ Դա չաշխատեց նախագահ Թրամփի դեմ և չի աշխատի նաև իմ դեպքում», - ասել է նա։ Տեսանյութը հրապարակվել է Հեգսեթի X սոցիալական ցանցի էջում։

Ավելի վաղ՝ հինգշաբթի, CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ Ներկայացուցիչների պալատը հաջորդ շաբաթ նախատեսում է քվեարկություն անցկացնել Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի հարցով, ընդ որում՝ հանրապետական կոնգրեսականները նույնպես մտադիր են աջակցել նախաձեռնությանը։ Հեռուստաալիքի աղբյուրների խոսքով՝ Հեգսեթը չափազանցրել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ հնարավորությունները՝ չնայած այն բանին, որ գրոհները սպասված արդյունքը չէին տալիս։