Ադրբջանում հուլիսի 25-ին անտառում հայտնաբերվել է Ադրբեջանի զորամասերից մեկում ծառայող զինվորի դիակը: Դիակը գտել են ռեստորանից ոչ հեռու:

Մի քանի օր առաջ 19-ամյա Թագիեւ Մուրադ Սաբիրօղլին առանց թույլտվության հեռացել է զորամասից, այնուհետեւ նրան հայտնաբերել են անտառում կախված: Այս մասին Trend գործակալությանը հայտնել է ռազմական աղբյուրը:

Հարուցվել է քրեական գործ: