Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից կազմակերպված ակցիայի շրջանակներում Սիրիայից եւ Ամերիկայից ժամանած սկաուտական խմբի երիտասարդ թեւի անդամները այցելել են Գյումրիի անապահով ընտանիքներին:

Նրանք պարենային ապրանքներ ու ձմեռային տաք հագուստ նվիրաբերելու այն ընտանիքներին, ովքեր խիստ անապահով ու կարիքավոր են:

Մասնակիցներն հիմնականում մինչեւ 18 տարեկան այն երիտասարդներն են, ովքեր կամեցել են օգնել իրենց հասակակիցներին: Նրանք իրենց անուններով արկղեր են պատրաստել`տաք հագուստ, պարենային մթերքներ, ու այցելել են հիմնականում Գյումրիի «Ավտոկայան բանավան», «Շատրվան» թաղամասեր, որտեղ հիմնականում բնակվում են երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ու տնակներում բնակվող այն խավը, որ  սոցիալապես խիստ կարիքավոր են, գործազուրկ եւ ունեն 2-3 անչափահաս երեխաներ: