Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին տիկնոջ` Մարիա Կոմորովսկիի ուղեկցությամբ, հուլիսի 26-ին առաջին պաշտոնական այցով ժամանել է Վրաստան, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
Երկու երկրների նախագահները հանդիպել են ծովափնյա Բաթում քաղաքում, որտեղ այսօր կկայանա նաեւ Կոմորովսկիի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ:
Նախատեսված է նաեւ Կոմորովսկիի հանդիպումը Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության լեհ ներկայացուցիչների հետ:
Լեհաստանի նախագահի այցելության շրջանակներում, մասնավորապես, կստորագրվի երկու երկրների կառավարությունների միջեւ 2011-2013 թթ. համագործակցության ծրագիր մշակույթի, գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի ոլորտներում:
Կոմարովսկին ժամանել է Թբիլիսի` Ադրբեջան կատարած այցելության ավարտից հետո: Տարածաշրջանային այցելության շրջանակներում նախատեսվում է նաեւ նրա այցը Երեւան:




























