Շիրակի մարզի «Գյումրի գարեջուր» ՓԲԸ-ի տնօրեն Սանոսյանից հուլիսի 25-ին տեղեկատվություն է ստացվել, որ իրենց աշխատակցի ձեռքը մնացել է հաստոցի դետալների միջեւ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ ածիկի արտադրամասում, կոյուղու մաքրման աշխատանքների ժամանակ, 24-ամյա Ա.Սարգսյանի ձեռքը խցանվել է կոյուղու խողովակի մեջ:
Ժամը 12.13-ին փրկարարների ուժերով տուժածի ձեռքը անվնաս հանվել է կոյուղագծից, դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցների կողմից տուժածին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:




























