Մարոկկոյի լեռնային շրջանում վթարի է ենթարկվել ռազմատրանսպորտային C-130 օդանավը։ Այս մասին Մարոկկոյի պետական գործակալությանը հղումով տեղեկացնում է AP գործակալությունը։
Ռազմական օդանավը բախվել է լեռանը մայրաքաղաք Ռաբաթից 700 կմ հեռավորության վրա:
«ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով AFP-ին, տեղեկացնում է, որ աղետի ենթարկված օդանավի 70 ուղեւորներից 30-ից ավելին մահացել են:




























