Լեգենդար Պելեն դարձել է աշխարհի 2014 թվականի առաջնության պատվավոր դեսպանը։ Առաջնությունը պետք է տեղի ունենա նրա հայրենիք Բրազիլիայում։

Ինչպես հայտնում է Associated Press-ը, ֆուտբոլի արքան ընդունել է առաջարկը, որն անձամբ հնչեցրել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը։

Մեքսիկայից, Իտալիայից, Ֆրանսիայից եւ Գերմանիայից հետո Բրազիլիան կդառնա հինգերորդ երկիրը, որն աշխարհի առաջնությունը կընդունի երկրորդ անգամ։ Առաջին անգամ այն Բրազիլիայում անցկացվել է 1950 թվականին։