Ռիո դե Ժանեյրոյում կայացած 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությամբ հայտնի դարձան Հայաստանի հավաքականի մրցակիցները:

Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգրի համար B խմբում Հայաստանը կմրցի աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի, 1992թ. Եվրոպայի չեմպիոն Դանիայի, 1996թ. Եվրոպայի փոխչեմպիոն Չեխիայի, Բուլղարիայի եւ Մալթայի հավաքականների հետ:

Եվրոպական գոտի

A խումբ - Խորվաթիա, Սերբիա, Բելգիա, Շոտլանդիա, Մակեդոնիա, Ուելս
B խումբ - Իտալիա, Դանիա, Չեխիա, Բուլղարիա, Հայաստան, Մալթա
C խումբ - Գերմանիա, Շվեդիա, Իռլանդիա, Ավստրիա, Ֆարերյան կղզիներ, Ղազախստան
D խումբ - Հոլանդիա, Թուրքիա, Հունգարիա, Ռումինիա, Էստոնիա, Անդորրա
E խումբ - Նորվեգիա, Սլովենիա, Շվեյցարիա, Ալբանիա, Կիպրոս, Իսլանդիա
F խումբ -  Պորտուգալիա, Ռուսաստան, Իսրայել, Հյուսիսային Իռլանդիա, Ադրբեջան, Լյուքսեմբուրգ
G խումբ - Հունաստան, Սլովակիա, Բոսնիա-Հերցեգովինա, Լիտվա, Լատվիա, Լիխտենշտեյն
H խումբ - Անգլիա, Չեռնոգորիա, Ուկրաինա, Լեհաստան, Մոլդովա, Սան Մարինո
I խումբ -  Իսպանիա, Ֆրանսիա, Բելառուս, Վրաստան, Ֆինլանդիա

Եվրոպային հատկացվել է 13 ուղեգիր: Խմբերի հաղթողներն ուղղակիորեն կնվաճեն ուղեգիրը, իսկ երկրոդ տեղ զբաղեցրած լավագույն 8 թիմերը կանցկացնեն անցումային հանդիպումներ: