Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Բարսելոնայից կրած պարտությունից մոտ երկու ամիս անց Մանչեսթեր Յունայթեդն ԱՄՆ-ում ռեւանշի հասավ ընկերական խաղում: Ֆերգյուսոնի թիմը Բարսելոնային հաղթեց Նանիի եւ Օուենի գոլերի շնորհիվ:

Մանչեսթեր Յունայթեդ – Բարսելոնա` 2:1
Նանի, 22, Օուեն, 76 - Ալկանտարա, 72

Մանչեսթեր Յունայթեդ (հիմնական կազմ). Դե Հեա, Ռաֆայել, Էվանս, Վիդիչ, Էվրա, Կլեվերլի, Նանի, Անդերսոն, Յանգ, Ռունի, Ուէլբեք

Բարսելոնա (հիմնական կազմ). Վալդես, Ջոնաթան, Բուսկետս, Պրատ, Աբիդալ, Կեյտա, Ալկանտարա, Ինյեստա, Պեդրո, Վիլյա, Աֆելայ