Ավստրիացի էքստերմալ մարզիկ Դավիդ Վայհենբերգերը  կարողացել է Ալպերը հյուսիսից հարավ հատել միանիվ հեծանվով:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Վայհենբերգերը մեկնարկել է հուլիսի 19-ին` Բավարիայի հարավում գտնվող Ալպզե լճակից  եւ ավարտել է հուլիսի 31-ին Իտալիայի հյուսիսում գտնվող Գրադա լճի մոտ` անցնելով  400 կմ:

Մարզիկն օրական 12-14  ժամ եղել է ճանապարհի վրա: Դավիդ Վայհենբերգերը դաունհիլի`  բնական ռելիեֆով  հեծանվով արագ վայրէջքի, աշխարհի գործող  չեմպիոնն է: