Հայ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը կանանց Գրան-պրի նոր շարքի առաջին մրցաշարում մեկնարկեց ոչ-ոքիով: Առաջին տուրում Դանիելյանը սեւերով միավորը կիսեց Նադեժդա Կոսինցեւայի հետ:

Ոչ-ոքի ավարտվեցին նաեւ Անտոանետա Ստեֆանովա - Ռուան Լուֆեյ, Ալեքսանդրա Կոստենյուկ - Տատյանա Կոսինցեւա, Աննա Մուզիչուկ - Եկատերինա Կովալեւսկայա պարտիաները:

Աշխարհի չեմպիոն Հոու Իֆանը հաղթեց Համպի Կոներուին, Կատերինա Լահնոն` Ալիսա Գալյամովային:

Երկրորդ տուրում Դանիելյանի մրցակիցը կլինի Ռուան Լուֆեյը:

Գրան-պրի շարքը կանանց աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտի ընտրական փուլ է: