Դոնի Ռոստովում կայացավ շախմատի կանանց Գրան-Պրի առաջին մրցաշարի երկրորդ տուրը: Էլինա Դանիելյանը սեւերով պարտվեց Ռուֆեյ Լուանին: Դանիելյանն ունի կես միավոր:
Երկրորդ հաղթանակը տարավ աշխարհի չեմպիոն, չինացի Հոու Իֆանը, որը գլխավորում է մրցաշարային աղյուսակը:




























