«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հայտարարությունն է տարածել Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում լրագրող եւ իրավապաշտպան Հաքիմելդոսթ Մեհթիեւին հետապնդելու փաստի կապակցությամբ:
Մեհթիեւը մեղադրվում է էլեկտրականության գողության մեջ եւ քննիչը նրանից Շարուրի շրջանը չլքելու ստորագրություն է վերցրել: Մեղքը հաստատվելու դեպքում նրան 3 հազար մանաթ տուգանք կամ ուղղիչ աշխատանքներ են սպառնում:
«Մենք կրկին կոչ ենք անում իշխանություններին դադարեցնել աբսուրդ գործը, որի միակ նպատակը Մեհթիեւի հետապնդումն է»,- ասված է հայտարարության մեջ:




























