Դոնի Ռոստովում ընթացող շախմատի կանանց Գրան-Պրի մրցաշարի երրորդ տուրում հաղթանակ տարավ Էլինա Դանիելյանը: Նա սպիտակներով պարտության մատնեց Եկատերինա Կովալեւսկայային: Դանիելյանը 1,5 միավորով 7-րդ տեղում է: Միանձնյա առաջատարն աշխարհի չեմպիոն Հոու Իֆանն է, որը երեք տուրում երեք հաղթանակ է տարել:
Այսօր, օգոստոսի 5-ին կայանալիք չորրորդ տուրում Դանիելյանի մրցակիցը կլինի Տատյանա Կոսինցեւան:




























