Բրազիլիայի հավաքականի եւ Սանթոսի խաղացող Նեյմարը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ: Գլխավոր փոփոխությունը վերաբերում է Նեյմարին գնելու կետին: Այժմ ֆուտբոլիստին գնելու ցանկություն ունեցող ակումբները Սանթոսին ստիպված կլինեն առաջարկել 55 միլիոն եվրո` նախկին 45 միլիոնի փոխարեն, հաղորդում է AP-ն:
Նեյմարին գնելու հիմնական հավակնորդը Ռեալն է, ցանկություն են հայտնել նաեւ Բարսելոնան ու Չելսին:



























