Արգենտինայի մրցապայքարի լավագույն ռմբարկուներից մեկը` ուրուգվայահայ 24-ամյա Խոակին Պողոսյանը, ով 2010 թ. տեղափոխվել էր Զալցբուրգի  «Ռեդ Բուլ» (Ավստրիայի չեմպիոն), չի կարողացել իրեն ամբողջությամբ դրսեւորել ավստրիական լիգայում, գրում է Nouvelles dArmenie-ն:

Նրան հաճախ են ուղարկում եզրային գիծ, եւ այժմ նա նոր ակումբ է փնտրում: Այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Օլիմպիան» (Պարագվայ),  «Նասիոնալը» (Ուրուգվայ) «ՊԱՈԿ» (Հունաստան) մեծապես հետաքրքրված են ուրուգվահայ ֆուտբոլիստով:

Հիշեցնենք, որ Պողոսյանը, ում համառորեն իր մոտ խաղալու էր հրավիրում Հայաստանի հավաքականը, գերադասել է մերժել հրավերը` սպասելով Ուրուգվայի ազգային հավաքականի հրավերին, որը, սակայն, ուշանում է: