Մադրիդի Ռեալը երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Չինաստանում: Մոուրինյոյի թիմը 6:0 հաշվով հաղթեց Չինաստանի փոխչեմպիոն Տյանցզին Տեդային:

Դուբլի հեղինակ դարձավ Քարիմ Բենզեման: Մեկական գնդակ խփեցին Կական, Անխել Դի Մարիան, Գոնսալո Իգուաինը եւ Քրիշտիանու Ռոնալդուն:

Չինական շրջագայության առաջին խաղում Ռեալը 7:1 հաշվով հաղթել էր Չինաստանի ընթացիկ առաջնության առաջատար Գուանչժոուին: