Միլանը 6-րդ անգամ նվաճեց Իտալիայի Սուպերգավաթը: Պեկինում կայացած խաղում Միլանը 2:1 հաշվով պարտության մատնեց Ինտերին:

Երկրորդ անգամ իտալացիները երկրի Սուպերգավաթի հանդիպումն անցկացրին Չինաստանում: 2008 թվականին Ինտերն ու Լացիոն եղան նոր ավանդույթի հիմնադիրները: Ստացված եկամուտը արդարացրեց համարձակ նախաձեռնությունը:

Այս անգամ էլ Պեկինի Օլիմպիական ստադիոնում ազատ տեղ չկար: Հաջորդ տարի էլ նախատեսվում է Իտալիայի Սուպերգավաթի հանդիպումն անցկացնել Շանհայում:

Պեկին

Իտալիայի Սուպերգավաթ

Միլան - Ինտեր` 2:1

Իբրահիմովիչ, 60, Բոատենգ, 69 – Սնեյդեր, 21

Միլան. Աբյատի, Աբատե, Նեստա, Տիագո Սիլվա, Ձամբրոտա, Գատուզո (Ամբրոզինի, 75), Վան Բոմել, Զեեդորֆ, Բոատենգ (Էմանուելսոն, 82), Իբրահիմովիչ, Ռոբինյո (Պատո, 62)

Ինտեր. Սեզար, Ռանոկիա, Սամուել, Կիվու, Ձանետի, Մոտա, Ստանկովիչ (Պացինի, 74), Ալվարես (Ֆարաոնի, 63), Օբի (Կաստանյոս, 82), Սնեյդեր, Էտո`Օ