Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակով ավարտեցին Հնդկաստանում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության 5-րդ տուրի պարտիաները: Ռոբերտ Հովհաննիսյանը սեւերով հաղթեց բելառուս Վլադիսլավ Կովալեւին: Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով ուժեղ էր նորվեգացի Ֆրոդե Ուրկեդալից:

Հայ գրոսմայստերներն ունեն 4-ական միավոր եւ բաժանում են 3-12-րդ տեղերը: Միանձնյա առաջատար, իտալացի Աքսել Ռոմբալդոնիի արդյունքն է 5 միավոր:

Աղջիկների պայքարում Մարիա Գեւորգյանը սեւերով պարտվեց մոնղոլ Ույուգանբայար Կխամսուրենին եւ 2,5 միավորով 27-րդ տեղում է: