Մանչեսթեր Յունայթեդը նվաճեց մրցաշրջանի առաջին տիտղոսը: Լոնդոնի Ուեմբլի ստադիոնում կայացավ Անգլիայի Սուպերգավաթի հանդիպումը: Երկրի չեմպիոն Յունայթեդը կամային հաղթանակ տարավ գավաթակիր Մանչեսթեր Սիթիի նկատմամբ` 3:2 հաշվով: Առաջին խաղակեսից հետո Յունայթեդը պարտվում էր 0:2 հաշվո: Ընդմիջումից հետո Սմոլինգի ու Նանիի գոլերը փրկեցին Յունայթեդին: Նանին դարձավ դուբլի հեղինակ` ավելացված 3-րդ րոպեին խփելով հաղթական գնդակը:

Մանչեսթեր Սիթի – Մանչեսթեր Յունայթեդ` 2:3
Լեսկոտ, 38, Ջեկո, 45 - Սմոլինգ, 52, Նանի, 58, 90+3