Կայացան ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի հանդիպումները:
Միկա – Բանանց խաղում հաշիվը չբացվեց: Ուլիսն ու Փյունիկը խաղացին ոչ ոքի` 1:1: Գանձասարը 4:0 հաշվով հաղթեց Շիրակին: Իմպուլսը 2:1 հաշվով պարտության մատնեց Արարատին:
Գանձասարը 33 միավորով առաջին տեղում է: Ուլիսն ունի 31, Փյունիկը` 30 միավոր: Չորրորդ տեղում գտնվող Միկան վաստակել է 23 միավոր:




























