ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը ռուսական Սպորտ-Էքսպրեսին հայտնել է, որ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտը հնդիկ Վիշվանաթան Անանդի (գործող չեմպիոն) եւ իսրայելցի Բորիս Գելֆանդի (չեմպիոնի հավակնորդ) միջեւ տեղի կունենա 2012թ. մայիսին Մոսկվայի Սկոլկովո ինովացիոն կենտրոնում: Մրցանակային հիմնադրամը կլինի 2 միլիոն 550 հազար դոլար: