Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի երիտասարդական առաջնության 7-րդ տուրում եւս դրական արդյունք ունեցան եւ շատ քիչ են զիջում միանձնյա առաջատարին:
7-րդ տուրում Հովհաննիսյանը սեւերով հաղթեց գերմանացի Նիկլաս Հուշենբեթին, իսկ Տեր-Սահակյանը սեւերով ոչ ոքի խաղաց առաջատար, իտալացի Աքսել Ռոմբալդոնիի հետ:
Ռոմբալդոնին 6,5 միավորով առաջին տեղում է: Հովհաննիսյանն ու հնդիկ Քուշիկ Գիրիշն ունեն 6-ական միավոր, իսկ Տեր-Սահակյանը 5,5 միավորով 4-րդն է:
Վաղը, օգոստոսի 10-ին կայանալիք 8-րդ տուրում Հովհաննիսյանը կմրցի Ռոմբալդոնիի հետ:



























