ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ասել է, որ օգտակար է համարում երկրների, այդ թվում՝ դաշինքի անդամների ջանքերը՝ ուղղված Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման խնդրի լուծմանը։
«Ես ողջունում եմ տարբեր երկրների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների ջանքերը ՄԱԿ-ի հետ սերտ համագործակցությամբ՝ ուղղված հացահատիկի արտահանման ուղիներ գտնելուն», - Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններից հետո լրագրողներին ասել է Սթոլթենբերգը։
Նրա կարծիքով՝ հացահատիկի արտահանման հետ կապված խնդիրները պայմանավորված են ոչ թե պատժամիջոցներով, այլ Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններով։





























