Թունիսի ոստիկանությունը ցրել է երկրի նախագահ Քաիս Սաիդի ի եւ հանրաքվեի դեմ ցուցարարներին
Թունիսի ոստիկանությունը շաբաթ օրը օգտագործել է պղպեղի սփրեյ՝ ցրելու երկրի նախագահի եւ հուլիսին նշանակված հանրաքվեի դեմ բողոքող ցուցարարներին՝ հեղաշրջման արդյունքում լայն լիազորությունները գրավելուց գրեթե մեկ տարի անց, հայտնում է AFP-ն: .
Ոստիկանությունը փակել է մոտ 100 ցուցարարների ճանապարհը, երբ նրանք փորձել են հասնել ընտրական հանձնաժողովի շտաբ։
Սաիդը պաշտոնանկ է արել կառավարությունը անցյալ տարվա հուլիսի 25-ին եւ կասեցրել խորհրդարանի աշխատանքը։
Նա նախատեսում է հուլիսին հանրաքվե անցկացնել՝ փոխարինելու 2014 թվականի սահմանադրությունը, որը սահմանում էր խառը խորհրդարանական-նախագահական համակարգ։





























