Իսպանիան պատրաստ է Ուկրաինա ուղարկել Leopard մարտական տանկեր և զենիթահրթիռային Իսպանիան պատրաստ է Leopard մարտական տանկեր եւ զենիթահրթիռային համակարգեր ուղարկել Ուկրաինա, գրում է իսպանական El Pais թերթը։
Իսպանիան նաեւ կվերապատրաստի ուկրաինացի զինվորականներին տանկերի օգտագործամն հարցում, ասվում է զեկույցում՝ վկայակոչելով աղբյուրները կառավարությունում։ Վերապատրաստումը կսկսվի Լատվիայում, որտեղ ՆԱՏՕ-ի օպերացիայի շրջանակներում արդեն 500 իսպանացի զինվոր է տեղակայվել, իսկ երկրորդ փուլը կարող է անցկացվել Իսպանիայում:
Leopold տանկերն արտադրվել են Գերմանիայում, այնուհետեւ վաճառվել Իսպանիային, ինչը նշանակում է, որ Բեռլինը պետք է հաստատի դրանց վերաարտահանումն Ուկրաինա մատակարարելուց առաջ:





























