Ուկրաինան չի հրավիրվել հացահատիկի արտահանման համար միջանցք բացելու հարցով Ռուսաստանի եւ Թուրքիայի հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ինձ չեն հրավիրել, արտաքին գործերի նախարարին մինչ օրս չեն հրավիրել։ Խոսվում է այն մասին, որ Թուրքիան կարող է միջնորդ լինել ուկրաինական նավահանգիստների այս ապաշրջափակման գործում»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է անվտանգության միջանցք, որպեսզի այս կամ այն պետության նավատորմն ապահովի հացահատիկի արտահանումը։
«Թուրքիան հիմա ձեւաչափ է գտնում, թե ինչպես մեզ երաշխիքներ տրամադրի։ Կարծում եմ՝ հենց դրա համար են հանդիպում Ռուսաստանի հետ, որպեսզի Ռուսաստանը նրանց երաշխիքներ տա, որ իրենց նավերին ոչինչ չի պատահի։ Նրանց հանդիպման մանրամասներն ինձ հայտնի չեն»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ հացահատիկի արտահանման շուրջ բանակցություններ են ընթանում Լեհաստանի եւ Բալթյան երկրների հետ։





























