Թուրքիան ձգտում է լիակատար վերահսկողություն սահմանել օկուպացված հյուսիսի նկատմամբ։ Այդ առնչությամբ Կիպրոսը բողոք կներկայացնի ՄԱԿ-ին։ Այս մասին հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, գրում է AP-ը։
Նրա խոսքով՝ նա նամակում կներառի նաեւ բողոք՝ ընդդեմ Թուրքիայի գործողությունների՝ Հյուսիսային Կիպրոսի գլխավոր օդանավակայանը ներքին թռիչքների երթուղի ներառելու՝ փաստացի վերածելով այն թուրքականի։
«Ես կրկին բողոք կներկայացնեմ ՄԱԿ-ին ՝ օդանավակայանի հարցով, որն, ըստ էության, ինտեգրված է եւ համարվում է թուրքական օդանավակայան»,- ասել է նա։





























