«Դիմադրության» շարժման մասնակիցների ակցիան ՀՀ ԱԳՆ-ի շենքի մոտ ավարտվեց։ Շարժման մասնակիցները երթով գնացին դեպի Ֆրանսիայի հրապարակ։

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենց խոսքը ՌԴ արտգործ նախարար Սերգեյ Լավրովին փոխանցել են։

Անհնազանդության ակցիայի առնչությամբ նախօրեին Սաղաթելյանը նշել էր. «Հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի մեր ժողովրդի ձայնը հերթական անգամ լսելի դարձնենք եւ մեր ռազմավարական դաշնակցին տեղեկացնենք, որ իրենց հետ փակ դռների հետեւում պարտվածի դիրքերից բանակցողը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը, ուստի մեր անունից որեւէ գործընթաց իրականացնելու մանդատ չունի»:

Նշենք, որ շարժման երթը պայմանավորված էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցով, որը եկել է մասնակցելու ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

Ակցիայի ընթացքում ԱԳՆ-ի շենքը շրջապատված էր մեծ թվով ոստիկաններով։