Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրո Սենիկը հայտնել է, որ համաշխարհային պարենային ճգնաժամը կանխելու նպատակով, Ուկրաինան հացահատիկի արտահանման երկու ճանապարհ է «բացել»՝ Լեհաստանով եւ Ռումինիայով, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Փոխարտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածք ներխուժման հետեւանքով հացահատիկի արտահանումը դեպի Սեւ ծով դադարել էր՝ համատարած սակավության եւ գնաճի պատճառ դառնակով:
Ուկրաինան հացահատիկի արտահանման շուկայում 4-րդ խոշորագույնն է եւ պնդում է, որ ուկրաինական զորքերի կողմմից վերահսկվող տարածքներում մոտ 30 միլիոն տոննա հացահատիկ է ամբարված:
Դմիտրո Սենիկը նշել է, որ այժմ մատակարարման երրորդ ուղի գտնելու համար Ուկրաինան բանակցություններ է վարում բալթյան երկրների հետ:
«Այս երթուղիները իդեալական չեն, քանի որ դրանք ստեղծում են որոշակի խոչընդոտներ, բայց մենք ամեն ինչ անում ենք այդ երթուղիները զարգացնելու համար», - ասել է դիվանագետը:





























