Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաջորդ շաբաթ կհանդիպի ռուս եւ ուկրաինացի գործընկերներ Վլադիմիր Պուտինի եւ Վոլոդիմիր Զելենսկու հետ, հայտնում է Anadolou լչատվական գործակալությունը եւ հավելում, որ հանդիպման ընթացքում քննարկվելու է ծովային ճանապարհով գյուղմթերքի անվտանգ արտահանում կազմակերպելու հարցը:
Այս մասին Էրդողանը խոսել է թուրք երիտասարդության հետ Վանում անցկացված հանդիպման ընթացքում:
«Հաջորդ շաբաթ մենք բանակցություններ կվարենք Պուտինի եւ Զելենսկու հետ՝ քննարկելու, թե «հացահատիկային միջանցք» ստեղծելու հարցում ինչ քայլեր ենք ձեռնարկելու »,- նշել է Թուրքիայի ղեկավարը։



























