ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով Շվեդիայի եւ Ֆինլանդիայի պատասխանները «չարդարացրեցին սպասելիքները»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ Ֆինլանդիայի ու Շվեդիայի պատասխանները հաշվի չեն առնում Թուրքիայի մտահոգությունները, իսկ Անկարան այդ թերությունների մասին տեղեկացրել է Ստոկհոլմին ու Հելսինկիին, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ին։ Չավուշօղլուն նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու սկանդինավյան երկրների հայտի շուրջ բանակցություններում առաջին հերթին պետք է հաշվի առնել Թուրքիայի պահանջները։