ԱՄՆ-ն ուժեղացրել է հակահրթիռային պաշտպանության համակարգը Իրաքյան Քրդստանում գտնվող իր ավիաբազայում, գրում է Press TV-ն։
Ըստ տվյալների՝ ուրբաթ մի քանի պայթյուն է որոտացել Էրբիլի Ալ-Հարիր ավիաբազայում։
«Երեկ ամերիկյան ուղղաթիռները հակահրթիռային պաշտպանության նոր համակարգ են տեղափոխել Ալ-Հարիր ավիաբազա: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երեկ հայտնի դարձավ, որ ավիաբազայում հակաօդային պաշտպանության համակարգ է գործարկվել, եւ բազայից պայթյունի ձայն է լսվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ամերիկացի զինվորականները նաեւ վարժանքներ են անցկացրել եւ օդից լուսանկարել Էրբիլի շրջակայքի շրջանները:





























