Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան երեքշաբթի հայտարարել է, որ Չինաստանի ղեկավարի հետ բանակցությունները տարածաշրջանային եւ միջազգային խաղաղության ու կայունության բանալին են՝ «տարածքային վեճերի աճող լարվածության եւ Ճապոնիայի շուրջ Պեկինի ռազմական ակտիվության աճի պայմաններում», հաղորդում է AP-ն:
«Կարեւոր է պահպանել կայուն եւ կառուցողական հարաբերությունները Ճապոնիայի եւ Չինաստանի միջեւ»,- ասել է Կիսիդան՝ հուլիսի 10-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Տոկիոյում կուսակցությունների առաջնորդների բանավեճի ժամանակ:
Պատասխանելով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հնարավոր գագաթաժողովի մասին հարցին, երբ երկու երկրները կնշեն սեպտեմբերին դիվանագիտական հարաբերությունների 50-ամյակը, Կիսիդան հայտարարել է, որ «դեռեւս ոչինչ որոշված չէ, բայց երկխոսությունը կարեւոր է»:
Կիսիդայի խոսքով՝ Հարավային Կորեայի հետ երկխոսությունը, չնայած բուռն հարաբերություններին, որոնք բխում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիայի գործողություններից, նույնպես կարեւոր են՝ հաշվի առնելով տարածաշրջանում անվտանգության վատթարացող իրավիճակը:
Ճապոնիայի վարչապետը նաեւ նշել է, որ երկու կողմերի միջեւ կայուն հարաբերությունները կախված են վեճերը լուծելու Սեուլի ջանքերից, այդ թվում՝ Հարավային Կորեայի դատարանի որոշումներից՝ փոխհատուցում վճարելու կորեացի բանվորներին, որոնք աշխատել են ճապոնական գործարաններում պատերազմի ժամանակ։





























