Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան անտեղյակ է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեի Վրաստան այցի վերաբերյալ, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ, ըստ «Պիրվելի» գործակալության, հայտնի ֆուտբոլիստի Թբիլիսի այցելությունը նախաձեռնել է Վրաստանի սպորտի, մշակույթի եւ գործնական հարաբերությունների ղեկավար Նիկո Պատարքալիշվիլին: Ըստ այդմ, Պելեն պետք է մասնակցել վրացի ֆուտբոլիստների հետ հանդիպմանը:

Ինչպես հաղորդում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան անտեղյակ է Վրաստանում նոյեմբեր ամսին կայանալիք չորս մրցաշարերի վերաբերյալ , որին կմասնակցեն Վրաստանը, Բրազիլիան, Ուրուգվայը եւ Պարագվայը:

Այս առնչությամբ, Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական նամակով դիմել է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռիկարդո Տեիշեիրին եւ ստացել է հետեւյալ պատասխանը. «Տեղեկացնում ենք, որ Բրազիլիայի ազգային թիմը ընդգծված չէ նման մրցաշարում: Մենք, չունենք նաեւ տեղեկատվություն Վրաստան այցելելու Պելեի ծրագրերի մասին: Եթե էլի հարցեր առաջանան, մշտապես պատրաստակամ ենք պատասխանել դրանց»:

Նեյեմբերին աշխարհահռչակ ֆուտբոլիստի Վրաստան այցի մասին հայտն էր դարձել օգոստոսի սկզբին:

Ըստ «Պիրվելի» գործակալության, Պելեն, որպես 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության լիազոր դեսպան, իր շրջագայությունը սկսում է Թբիլիսիից, որից հետո կայցելի Ֆրանսիա, Գերմանիա եւ Անգլիա: Աշխարհահռչակ ֆուտբոլիստի հետ Վրաստան կայցելեն նաեւ Ուրուգվայի, Բրազիլիայի եւ Արգենտինայի երիտասարդական թիմերը։ Նրանք հանդիպումներ կանցկացնեն վրացի պատանիների հետ:

Նշենք, որ հայտնի ֆուտբոլիստի այցելությունը նախաձեռնել է Վրաստանի սպորտի, մշակույթի եւ գործնական հարաբերությունների ղեկավար Նիկո Պատարքալիշվիլին:

Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Բրազիլիայում: